Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշաններ են տվել ԵՄ ղեկավարությանը, որ պատրաստ չեն բացել իրենց շուկաները Հայաստանից եկող ապրանքների համար և այդպիսով վնասել իրենց ազգային արտադրողներին՝ լրագրողներին հայտնել են ՌԴ Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյից։               
 

Մեծահասակների ուսումնառության մեթոդաբանությանը նվիրված ՀՀ արդարադատության ակադեմիայի դասավանդողների վերապատրաստում

Մեծահասակների ուսումնառության մեթոդաբանությանը նվիրված ՀՀ արդարադատության ակադեմիայի դասավանդողների վերապատրաստում
18.10.2014 | 16:59

Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակը հոկտեմբերի 17-19-ին կազմակերպել է ՀՀ արդարադատության ակադեմիայի դասավանդողների առաջին եռօրյա վերապատրաստումը` նվիրված մեծահասակների ուսումնառության մեթոդաբանությանը: Վերապատրաստման ընթացքում լայն կիրառում են գտել հատկապես ժամանակակից ինտերակտիվ և տեսողական մեթոդները:

Դասընթացի նպատակն էր մասնակիցներին զինել գործիքներով և ուսուցման մեթոդներով, որոնք էական նշանակություն ունեն մարդու իրավունքների ոլորտում դասընթացների բարձր որակն ապահովելու համար: Բացի այդ, դասավանդողներին հնարավորություն է տրվել համադրել ձեռք բերված գիտելիքները իրենց սեփական փորձի հետ, ինչպես նաև հզորացնել իրենց հմտությունները:
Դասավանդողները ծանոթացան վերապատրաստման ամբողջ ցիկլի կառավարման պրոցեսին, կատարելագործեցին ներկայացման, ինչպես նաև վերապատրաստում անցկացնելու հմտությունները:
Ձեռքբերված գիտելիքների հիման վրա արդարադատության ակադեմիայի դասավանդողները կկարողանան մշակել նախադեպերի ուսումնասիրություններ և մարդու իրավունքների առարկաների ուսումնական ծրագրեր:
Վերապատրաստմանը մասնակցում են նաև արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամները, ներառյալ արդարադատության նախարարության, դատախազության և դատական համակարգի ներկայացուցիչները:

Դիտվել է՝ 1946

Մեկնաբանություններ